
Ոստիկանությունը՝ Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Փետրվարի 27-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին 30-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով ուղևոր, 1949 թ. ծնված Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևոր, 1976 թ. ծնված Սարգիս Ֆիդանյանը նույնպես մահացել է:
Կատարվում է քննություն: