Բաժիններ՝

Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը:

Վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և մերժեց ներկայացված բողոքները:

Սամվել Բաբայանի պաշտպան Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնակալում էր արդար որոշում, քանի որ, ըստ նրա, բողոքը հիմնավոր էր՝ հիմնված փաստերի վրա:

Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել:

Հիշեցնենք, որ ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել էր 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված գործարար Սանասար Գաբրիելյանը և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728