Բաժիններ՝

«Հայկական օրգանական մթերքները մրցունակ են Եվրոպայում»․ Արմեն Հարությունյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը այսօր լրագրողնեի համար կազմակերպած սեմինարի ընթացքում ներկայացեց 2018-2020 թթ․ միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները:

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային երկկողմ և բամզակողմ համագործակցության արդյունքում ֆինանսավորումը գյուղոլորտին ավելացել է 117 տոկոսով՝ ավելի քան երկու անգամ։

Եվրամիության հետ համագործակցության արդյունքում, փոխնախարարի խոսքով՝ կմեկնարկի այս տարի ոռոգվող գյուղանտեսության ծրագիրը․«Եվրամիության հետ բանացկում ենք նոր ծրագրի շուրջ, որը պետք է իրականացվի 2019-2021  թթվականներին և վերաբերում է գյուղանտեսական ռեգիստորներին, ենթակառուցվածքների զարգացմանը:

Բացի այդ՝ գյուղատնտեսության նախարարությունը ակտիվ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, Ավստրիայի զարգացման գործակալության հետ, որի հետ իրականացնում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացումը»,- ասաց նա՝ հեվելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տրամադրվել է  38 միլիոն եվրո,  որից 20 միլիոնը՝ բյուջետային ապահովության:

Փոխնախարարը նշեց, որ խոշոր ծրագրեր իրականացվում են նաև Համաշխարհային բանկի հետ: Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսությանը, փոխնախարարն ասաց, որ հիմնականում Հայաստանից արտահանվում է մեղր, թեյեր, հյութեր և հիմնական արտահանման աշխարհագրությունը Ռուսաստանն է:

«Օրգանական գյուղատնտեսությունում դեռևս առաջին քայլեր են իրականացում, 2020 թվականից պետական օժանդակության ձևաչափ ենք նախատեսում, գուցե լինեն նաև սուբսիդավորումներ»,- ասաց նա:

Արմեն Հարությունյանը նշեց, որ մեր օրգանական մթերքները մրցունակ են նաև Եվրոպայում: «Եվրոպայում օրգանական մթերքների վերաբերյալ մեծանում է պահանջարկը։ Մենք աշխատելու ենք արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ»:

Ի դեպ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ հավելեց, որ հայկական օրգանական մեղրը արտահանվում է Չինաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս