Ինչ է կատարվում Երևանի փողոցներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին ցուցարարների շարքում եղել է փրկարարական ծառայության գնդապետի համազգեստով մի քաղաքացի, ով վաղուց ազատված է այդ ծառայությունից:
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Հանրապետության հրապարակում ժողովուրդը ցնծության մեջ է։ Բոլորը տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այնտեղ էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ 168.am-ի հետ զրույցում դերասանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության:
ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է:
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ:
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը:
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-28-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»:
Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով:
Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում:
Գեղարքունիքի մարզում ցուցարարները փակել են Գագարին-Սևան ճանապարհը և թույլ չեն տալիս, որ զբոսաշրջիկների ավտոբուսներն այդ ճանապարհով առաջ ընթանան։
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը եւ վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառով:
Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:
Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, տեղեկություն չունի, թե իր որդին այս պահին որտեղ է գտնվում։
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպությունը խիստ անհանգստացած է վերջին օրերին ՀՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որին ներգրավված են նաև մեծ թվով անչափահասներ:
ՀՀ ոստիկանություն ապրիլի 23-ին բերման է ենթարկվել 23 քաղաքացի:
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել իր վերադաս հրամանատարների ապօրինի հրամանները և միանում է հավաքի մասնակիցներին:
Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: