«Թող ոչ ոք չփորձի այս ուրախությունից հետո դիվիդենտներ հավաքել». Սարգիս Գրիգորյանը Հանրապետության հրապարակում է
Հանրապետության հրապարակում ժողովուրդը ցնծության մեջ է։ Բոլորը տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այնտեղ էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ 168.am-ի հետ զրույցում դերասանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց, ու այնպես արեց, որ ժողովուրդն այսօր իրոք տոնախմբության մեջ է։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն Ձեզ, որ այդ քայլին գնացիք։ Ես էսքան հայ էս 10 տարվա մեջ մի տեղ ժպտալիս չէի տեսել։ Աստված թող օրհնի հայ ժողովրդին»,- ասաց դերասանը։
Իսկ ՀՀ ապագա վարչապետին նա կոչ արեց Աստծո առաջ արդար լինել. «Թող ոչ ոք չփորձի այս ուրախությունից հետո դիվիդենտներ հավաքել, այլ ով լինի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը, Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, կապ չունի, թող բոլորը հասկանան, որ մեզ համար սա շատ կարևոր օր է. ով կնստի ղեկին՝ թող որ Աստծո առաջ արդար լինի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում