
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին գրված է պատգամավորի ֆեյսբուքյան էջում:
Նրա էջում հիշեցրել են, որ ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսվում է հանրահավաք:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում: Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ: