
«Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով». Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
«Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ մեր պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները: Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին:
Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։
Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։ Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ: Վաղվա Հայաստանն արդեն եկել է»,- գրել է Ջուլֆալակյանը: