Բաժիններ՝

Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը լավ սկիզբ է համարում Հայաստանի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Թանկյանն ընդգծեց, որ շատ ուրախ է նոր Հայաստանի համար՝ հավելելով, որ իսկական գործը սկսվելու է վարչապետի ընտրությունից հետո։

«Խոչընդոտներ էլ, վստահ եմ, պիտի լինեն, ժամանակ ու համբերություն պիտի լինի, բայց սա շատ լավ սկիզբ է»,-նշեց նա: Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանի վարկանիշն աշխարհում բարձրացել է, և շատ երկրներ սկսել են հարգանքով վերաբերվել Հայաստանին։

Հարցին, թե արդյոք այսքանից հետո Թանկյանն ունի՞ մտադրություն Հայաստանում ապրելու, երաժիշտը պատասխանեց. «Ես թափառական անձ եմ, դրա համար մի տեղ ապրելու կարիք չունեմ։ Սիրում եմ տարբեր տեղեր ապրել, անպայման Հայաստան էլ պիտի ապրեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031