«Ժողովուրդ» թերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի խումբ անձանց գործով, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն` նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ»:
-Ի՞նչ ես կարծում, ես չեմ կարո՞ղ մի օր լքել քեզ:
-Ո՛չ, իհարկե….քեզ էլ է դուր գալիս ինձ փայլ հաղորդելը:
Երևանի Սարյան փողոցի երթևեկությունը մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով:
ՀՀ կառավարությունը 12 մլն 990 հազար դրամ կհատկացնի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց պետական տուրքի փոխհատուցման նպատակով:
2018 թվականի ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ:
2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ:
Երևանյան անտիսրճարաններից մեկը թղթահավաք է կազմակերպում՝ այն վերամշակման հանձնելու առիթով:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված ուղերձ է հղել:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Հալե քաղաքում և մասնակցել գերմանա-հայկական ֆորումին, որի նպատակն է խթանել և ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը։
Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։
Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ․ վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ այսօր ազատ է արձակվելու «Իգլա»-ի գործով ամբաստանյալ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 10-ին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Մայիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Գ.Բ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան փողոցի թիվ 4/90 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2008թ. ծնված Ա.Պ-ին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:
Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանի Արգիշտի փողոցը փակած ցուցարարներից մեկը կանգնեց ընթացող մեքենայի դիմաց։ Մենքենան չէր արգելակում, ցուցարարն էլ ճանապարհ չէր տալիս։ «Ընկեր, ինչի՞ ես քշում մարդու վրա, ո՞նց կարաս մարդու վրա քշես»,- բղավեց կին ցուցարարներից մեկը։
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանը մայիսի 7-ին սրտի շրջանում ցավերով դիմել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ցուցարարները երկկողմանի փակել են Արգիշտի փողոցը։ Մոսկվայի տան դիմաց ՃՈ մեքենայից իջավ մի ավտոտեսուչ` խնդրելով ճանապարհ տալ, որպեսզի հասնի Խանջյան փողոց, որտեղ, նրա խոսքով` վթար է տեղի ունեցել։ Սակայն ցուցարարները հրաժարվեցին։
«Ավրորա» մարդասիրության ցուցիչի համաձայն մարդկանց մեծամասնությունն ապատեղեկացված է փախստականների ճգնաժամի ծավալների մասին, իսկ կանանց եւ երեխաների ծանր կացությունը հիմնականում արհամարհվում է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ ցուցարարների քիչ առաջ երկկողմանի փակեցին Արգիշտի փողոցը։ Թե որքան են պատրաստվում փակ պահել այն՝ նրանք դեռ չգիտեն, միայն նշում են, որ առայժմ չեն պատրաստվում ճանապարհ տալ մեքենաներին։
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներն այս պահին փակել են Արգիշտի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը։ Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է տարածել հայկական էլեկտրոնային պարբերականներից մեկում տեղ գտած հրապարակման առնչությամբ: