
«Սամվել Բաբայանի գործի հետ կապված՝ իրավական առումով նորություն չկա». փաստաբան

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ այսօր ազատ է արձակվելու «Իգլա»-ի գործով ամբաստանյալ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ գործի հետ կապված՝ իրավական առումով նորություն չկա: Քրեական գործով բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան, առայժմ հայտնի չէ՝ արդյոք դատարանն այն վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ: Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, կարող է փոխվել դատարանի որոշմամբ: