
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը գրավի դիմաց ազատ արձակվի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր քրեական գործով դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը թույլատրելի համարեց Արամ Հակոբյանի նկատմամբ գրավի կիրառումը՝ գրավի գումար սահմանելով 500 հազար դրամը: