
Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով կտրվի «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին

Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն:
Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր, որը պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի: