Հունիսի 15-ին, ժամը 08:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությանն առաջարկում են ոչ թե սահմանափակել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը, այլ դրանց օգտագործման մասին հանրային իրազեկվածություն ապահովող կարգավորումը:
Կառավարությունը մասնակիորեն ընդունեց ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:
Պետական եկամուտների կոմիտեն աշխատում է բոլոր հիմնադրամների ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ- ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։
«Նորֆոլկ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին, ապա էլեկտրասյանը։ 21-ամյա վարորդ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Զինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 04.50-ին, Մինսկ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1955 թ. ծնված Ռուստամ Շ.-ն:
Ոստիկանների անակնկալ այցը ժամանցի վայրեր։
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
Հունիսի 14-ին՝ ժամը 11:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 14-ին՝ ժամը 16:49-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 15-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 25, 26, 27, 28, 31, 32, 33 համարների և 4-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մայիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտ անձը Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ, թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան` կախազարդով և փախել:
Երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող իրերն ու առարկաները առգրավվել են։
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով հետաքրքրվել և այն սկսել է ուսումնասիրել ի շնորհիվ իր հոր:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Լ. Փ.-ն 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել է պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ կատարելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց Ռ.Հակոբյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանի որդուն:
Մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը կսահմանվի ամսական 100 000 դրամ։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով Արարատի մարզում էր, որտեղ մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ եղավ մարզի մի շարք համայնքներում եւ մթերող կազմակերպություններում:
Ոստիկանությունը Երևանում 1 միլիարդ 31 միլիոն 330 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել:
55-ամյա Համբարձում Բաղդասարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն արվեստագետներին և արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում:
«Անձրևը որևէ վնաս չի տվել, շատ չնչին վնաս է հասցրել գյուղատնտեսությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։