
Պատահար Նուբարաշենի փողոցում. կա տուժած

Հունիսի 14-ին՝ ժամը 11:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ե., ծնված 1991թ.) բախվել է ծառին, ծառը շրջվել է ավտոմեքենայի և երթևեկելի հատվածի վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ծառը երթևեկելի գոտուց: