
Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին

Երևանում հունիսի 16-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թեպետ Մխիթարյանի MickiToy խաղալիքը վաճառքում էր հունիսի 1-ից, սակայն այսօր կայացավ շնորհանդեսը, որին ներկա էին հարյուրավոր երեխաներ: Ոմանք նույնիսկ առավոտ 8-ից խանութի մոտ էին` առաջինը Մխիթարյանից ինքնագիր ստանալու համար: Մխիթարյանի խաղալիքը վաճառվում է 11.800 դրամով:
Ողջունելով ներկաներին՝ ֆուտբոլիստը շեշտեց, որ ինքն ուրախ է երեխաներին կողքին լինելու համար:
Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը:
https://www.facebook.com/armenpress/videos/1797607663665480/
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի