
Փրկարարները դի են հայտնաբերել

Հունիսի 16-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Ա. Բ.-ի (ծնված 1957 թ.) դին մոտեցրել են շտապօգնության՝ դի տեղափոխող ավտոմեքենային: