Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Ոստիկանները հետապնդել ու բռնել են գողություն կատարած անձանց:
Օգոստոսի 2-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին:
Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը: Տարին բարեբեր է, բայց նախորդ տարվա համեմատ, այս տարի հացահատիկի ցանքատարածությունները մոտ 7 հազար հեկտարով պակաս են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվում են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Ոստիկանության Անիի բաժին է հանձնվել ապօրինի զենք-զինամթերք:
8 անչափահաս` մեկ փոքրիկ տնակում: Սիմոնյանների ընտանիքը փողոցում հայտնվելու եզրին է:
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին բացակայել երկրից, սակայն նա պարտավոր կլինի հարցաքննության կամ քննչական գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց։Լ
Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:
1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերեցին անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:
2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։
Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի նախնական նիստը կայացել է օգոստոսի 1-ին, ուրվագծվել է աշխատանքների կազմակերպման ձևաչափը:
Օգոստոսի 2-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի Թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուրի Մարտինովը:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին:
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 211 քրեական գործ՝ նախորդ տարվա 139-ի դիմաց, որոնցից 8-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 8/1 որոշմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է…
Այսօր, մոտ ժամը 10-ին Երեւանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երեւան թիվ 2» մայրուղային ջրատարը: Դրանով պայմանավորված դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը…
Օգոստոսի 2-ին, 6-ին հյուսիսային շրջաններում, օգոստոսի 3-5-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում օգոստոսի 1-ին վրաերթի է ենթարկել 79-ամյա Լեւոն Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 2410 եվրոյին համարժեք դրամ:
Գյուղատնտեսական վարկերի գծով տույժ ու տուգանքներն ընդհանուր կազմել են շուրջ 4 մլրդ 230 մլն դրամ։ Այսօր կառավարությունում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դրա մեծամասնությունը մի բանկի կողմից տրված վարկի վրա են հաշվարկվել։
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։