Արարատ լեռան վրա, ըստ ամենայնի, մեծ հրդեհ է տարածվում, որը երևում է Երևանի տարբեր կետերից:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցությունը Շենգավիթ վարչական շրջանում անցկացրած հանրահավաքին ներկայացրեց մայրաքաղաքի մի քանի օրակարգային խնդիր:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Իմ քայլը» դաշինքը Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շրջակայքում բիզնես և ուսումնական կենտրոններ կկառուցի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկումներ է անցկացնում Աշխատանքի տեսչության վերաբացման կամ գործող Առողջապահության և աշխատանքի տեսչությանը նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ:
11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Օգոստոսի 31-ից Մեծամոր հնավայրի տարածքում վերսկսվել են հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքները: Պեղումները իրականացվում են Մեծամորի միջնաբերդից հյուսիս արևելք տարածվող քաղաքային թաղամասում:
«Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը։ Կապարակնքել են և «Երևան-սիթիի» տոպրակներով տարել… Տոպրակներն իրենց հետ էին բերել»։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:
«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 16 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաների կեսից ավելին՝ 41-ը ( մոտ 55 տոկոսը ), կվերադարձվի պետությանը: Այսօրվանից սկսվել է մեքենաները Պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, սեպտեմբերի 17֊ին հրապարակեց որոշում՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19 -ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի տնօրենը և հայտնել, որ կրակել և վնասել են նշված կենտրոնի 3 պատուհանները:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը դարձել է Հանրային և քաղաքական հարաբերությունների վրացական ակադեմիայի անդամ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ քաղաքացին իրեն հրկիզել է: Ժամը 16.20-ին, «Այրվածքների կենտրոն»-ից էր հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի 60 տոկոսի այրվածք, վերին շնչուղիների 20 տոկոս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1969 թ. ծնված Արմենակ Պետրոսյանին:
Նախկին աղբանոցն այժմ նոր անուն ունի՝ Չրի տուն:
Ոստիկանները հայտնաբերել են Նորագավիթում կատարված բնակարանային գողության համար հետախուզվողին:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ «Վոլվո» ավտոսերվիսի մոտակայքում, ծառից տղամարդու դի է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առավոտյան 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված խուզարկությունը շարունակվում է։
Հայաստանի Արարատի մարզի «Ռանչպար» սահմանային հենակետում ռուս սահմանապահներն անցկացրել են հետախուզության ամենամյա վարժանքներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 558 դեպք, որից 382-ը՝ արտակարգ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում:
Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: