Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, որպեսզի խմբից մեկ ներկայացուցիչ ներգրավվի այդ գործընթացում՝ աշխատանքային ձևաչափով խնդրի լուծման իրատեսական մեխանիզմները և տարբերակները քննարկելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930