
Վնասել են Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհանները

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի տնօրենը և հայտնել, որ կրակել և վնասել են նշված կենտրոնի 3 պատուհանները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08.15-ն ընկած ժամանակահատվածում, օդաճնշիչ ատրճանակից կրակել և վնասել են ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուսումնական կենտրոնի պատուհանը և դուռը օդաճնշիչ ատրճանակից կրակելով վնասել է 2003 թ. ծնված Հ. Ս.-ն, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ատրճանակը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: