Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ անվանելով նրան Ֆրանսիայի և Հայաստանի «հոգին ու ձայնը»։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
Մոմավառությունը կազմակերպվել է Երևանի կենտրոնում գտնվող Ազնավուրի հրապարակում։
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ հենց այդտեղ էր, որ Շ. Ազնավուրը ցանկանում էր իրեն հուղարկավորեն:
Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։
ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջարկում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ Ազնավուրը հզոր երգիչ և անկրկնելի բանաստեղծ էր:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ֆրանսալեզու TV5 Monde հեռուստաալիքի հաղորդումները Հայաստանում հասանելի են մալուխային օպերատորների փաթեթներում. հեռուստաալիքի մուտքը Հայաստան ապահովվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աջակցությամբ:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր:
Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ողջ մարդկության համար:
«Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը:
Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…
Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ ժամը 19:24-ին տեղի կունենա մոմավառության արարողություն։
ՀՀ ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ԿԱ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հավատարմագրային կառավարման է հանձնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Արարատյան մաքսատան մոտ ավտոմեքենաների հերթը մի քանի կիլոմետր է ձգվում։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի մաքսազերծումն օրեր է տևում։
Շառլ Ազնավուրը մարմնավորում էր եվրոպական շանսոնը եւ դարաշրջանի խորհրդանիշն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է համարել երկու երկրների համար:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: