
Շառլ Ազնավուրին հուղարկավորելու են Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ամենայն հավանականությամբ, հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ հենց այդտեղ էր, որ Շ. Ազնավուրը ցանկանում էր իրեն հուղարկավորեն: Մոնֆոր Ամորի համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր այցելում իր ընտանիքի հետ:
Հաղորդագրություններում չի նշվում, թե երբ տեղի կունենա հուղարկավորությունը: