
Փաշինյանը, կառավարության անդամներն ու Ֆրանսիայի դեսպանը մասնակցում են Ազնավուրի հիշատակին կազմակերպված մոմավառությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, կառավարության անդամներ մասնակցում են Շարլ Ազնավուրի հիշատակին կազմակերպված մոմավառությանը։
Մոմավառությունը կազմակերպվել է Երևանի կենտրոնում գտնվող Ազնավուրի հրապարակում։