Բաժիններ՝

Սամվել Ֆարմանյանն առաջարկում է Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջարկում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում հայտարարել երկօրյա սուգ: Այս մասին պատգամավոր գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անգնահատելի վաստակը մեր ժողովրդի կյանքում ու նրա բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, ի նկատի ունենալով, որ Շառլ Ազնավուրը կրում է բարձրագույն՝ ՀՀ ազգային հերոսի կոչումը՝ առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս