
Ազնավուրի ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար»,« ինձ համար»: Մնաս բարով արտիստ: Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Մխիթարյանը:
https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2002404896486870:0