
Փրկարարները դի են հայտնաբերել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. Բ.-ի (ծնվ.1965թ) դին: