
«Ազնավուրը Ֆրանսիայի և Հայաստանի հոգին ու ձայնն էր». Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ անվանելով նրան Ֆրանսիայի և Հայաստանի «հոգին ու ձայնը»։
«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ ամենահիանալի կատարողներից մեկը, որն ամբողջ աշխարհի համար հանդիսանում էր Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնը», – գրել է Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում:
«Խորը ցավակցություններ եմ հղում երգչի մերձավորներին, նաև աշխարհում նրա բազմաթիվ երկրպագուներին, այդ թվում` Ռուսաստանում», – գրել է Դ.Մեդվեդևը: