Բաժիններ՝

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքի էջում:

Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում, հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ Ազնավուրի ունեցած կարևոր նպաստը միջազգային շրջանակներում հայ ժողովրդի արդար դատի ճանաչման գործում: Հայրապետը նաև հիշատակել է մեծ երգչի կարևոր դերը անկախացումից հետո Հայաստանի հզորացման ու ծաղկման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031