Բաժիններ՝

«Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունն Ազնավուրի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ: Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգքնքի տուրքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031