«Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նրա, դատապարտյալները հասարակության մեջ դուրս են գալիս չարացած ու գազազած և հետագայում պարզապես հնարավոր չի լինում նրանց ինտեգրել հանրությանը, քանի որ գործիքները՝ վաղաժամկետ ազատ արձակման և ներման չեն կիրառվում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք ստանան:
«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Նոյեմբերի 1-ին` ժամը 02:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի վերելակը 2-րդ հարկի մակարդակում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
«Բոլորն ատամները սրած սպասում են, որ վերադասը մի սխալ թույլ տա, որ դատական ճանապարհով հարցը լուծեն։ Եթե մինչև այսօր որևէ մեկը չի բողոքել , դատարան չի դիմել, և, եթե կենտրոնում կա իրավաբան, ով երբեք թույլ չէր տա, որ օրենք խախտվեր, ինչպե՞ս կարող էի չհիմնավորված կադրային ջարդ իրականացնել»։
Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որովվ Գևորգ Բաբայանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին գործող, կադրերի ռեզերվում գտնվող և սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին ընդունեց, լսեց, իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ու ստորագրեց հրամանները՝ հաշվի առնելով նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամների ու խորհրդականների կարծիքը։
ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 62.7 տոկոսը կողմ է Հայաստանում բուքմեյքերական գործունեության (այդ թվում` առցանց խաղատների) արգելման օրենսդրական նախաձեռնությանը:Լ