ՀՀ քաղաքացիների շրջանում հարցվածների 62.7 տոկոսը կողմ է բուքմեյքերական գործունեության արգելքին
ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 62.7 տոկոսը կողմ է Հայաստանում բուքմեյքերական գործունեության (այդ թվում` առցանց խաղատների) արգելման օրենսդրական նախաձեռնությանը:
Լրագրողների հետ զրույցում, հետազոտության արդյունքները ներկայացրեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«14.2 տոկոսն ավելի շուտ դրական է համարում բուքմեյքերական գործունեության արգելումը, իսկ 10.2 տոկոսն էլ ավելի շուտ բացասական է գնահատում նման որոշման ընդունումը: Ընդհանրապես, բուքմեյքերական գործունեության արգելման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը բացասական է վերաբերվել հարցվածների 3.6 տոկոսը»,- եզրափակեց Նավասարդյանը: