Բաժիններ՝

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 4-րդ փուլի բնակարանների վիճակահանությունը մեկնարկելու է նոյեմբերի 2-ից

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, նհամաձայն հրամանի վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ին յուրաքանչյուր օր ժամը 9.30-ից մինչև 18.00-ն և կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև բոլոր բնակարանի խաղարկությունը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031