Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Դ. (ծնված 1986 թ.), Շ. (ծնված 1960 թ.), Ն. (ծնված 2013 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031