Բաժիններ՝

«Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում». Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

ամբողջ աշխարհում այսօր նշվում  է  Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ  ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն  ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն:

Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը:

Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝   ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից,  և ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում  երկար տարիների  երջանիկ կյանք:

Ընտանեկան  ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին:

Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031