Բաժիններ՝

«Սա խայտառակություն է Թուրքիայի համար». Թուրքագետը՝ 13-ամյա հայի հրապարակային իսլամացման մասին

Հայ և թուրք տարբեր շրջանակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում ապրող 13-ամյա հայի՝ Արթուրի իսլամացումը հեռուստաշոուի  ուղիղ եթերում։ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Դատական հայց ներկայացնելու մտադրության մասին խոսել է նաև Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Հենց նրան է զանգահարել Արթուրի մայրն ու  հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել, և այդ ամենը տեղի է ունեցել իր իմացությունից դուրս։ Հիշեցնենք՝ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

168.amը թեմայի մասով  մեկնաբանություն խնդրեց նաև թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից։

«Դա խայտառակություն է։  Խայտառակություն է Թուրքիայի համար՝ որպես պետության, որպես հասարակության, որ նման բան է թույլ տալիս, իսլամի տեսակետից էլ, որովհետև իսլամն արգելում է բռնի իսլամացումը»,- մեզ հետ զրույցում նշեց Սաֆրաստյանը։

Ըստ նրա՝ միջադեպը Թուրքիայում տիրող մթնոլորտի արտահայտումն է. «Ինչո՞ւ, որովհետև Թուրիքայում հաստատվել է ներքին լարվածություն՝ կախված այն քաղաքականությունից, որը վարում է Էրդողանը։ 100 հազար մարդ է  հետապնդվում Թուրքիայում»։

Թուրքագետը նմանատիպ երևույթների կրկնությունը չբացառեց՝ հաշվի առնելով նաև, որ իշխանության է գտնվում իսլմամամետ կառավարությունը։

Ռուբեն Սաֆրաստյանը ողջունեց Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի նախաձեռնությունը՝ միջադեպին լայն հնչեղություն տալու հարցում՝ հույս հայտնելով նաև, որ թուրք հասարակությունը նույնպես կդատապարտի այն։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031