 
                        Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ
 
                                    Մայիսի 15-ին, ժամը 15:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        