Դրամական պակասորդ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կետում
Ս.թ.նոյեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է մուտքագրվել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գրությունն առ այն, որ ընկերության կողմից ս.թ. նոյեմբերի 13-ին Հադրութի շրջանի ՈՒխտաձոր համայնքի սպասարկման կետում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրամարկղում առկա է 1.110.000 դրամի պակասորդ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:
ԱՀ ոստիկանություն