Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։
Գազի փոխադրման և բաշխման համակարգերը պետք է տարանջատվեն: Գազի բաշխումը պետք է իրականացնի մրցութային կարգով ընտրված մեկ այլ օպերատոր` ավելի ցածր շահութաբերությամբ:
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի էր ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Վասիլի Ալեքսենի կիսանդրին գողացողին։
Նոյեմբերի 19-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևոր 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է:
Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել»:
«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս «Ավան հոգեկան առողջության կենտրոնի» հիվանդներից մեկը դիմլե է փախուստի։ Վերջինս 46-ամյա տղամարդ է, Երևանի բնակիչ ով կենտրոնում էր գտնվում ստացիոնար բուժման մեջ։
«Ժողովուրդ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ-չունենալը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք ճանապարհային ոստիկանության՝ վերջին շրջանի ալարկոտ գործողություններին: Ավելին, նշել ենք այն պատճառները, որոնք ստիպում են տեսուչներին՝ մեղմ ասած, չհետևել կարգուկանոնին, չտեսնելու տալ ակնհայտ խախտումները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է այգետնակ, առանձնատուն և բնակարան:
Նոյեմբերի 20-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով:
Դոնի Ռոստով քաղաքում հայազգի գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ պատվիրված սպանության փորձի գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։
Երևանը միացավ «Սպրինտ» ֆրանկոֆոն ինկուբատորների ցանցին, որը, որպես մոդել, խթանում է սոցիալական, կայուն ձեռնարկատիրությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի համագործակցության համար գերակա գոտիներում:
Իլ դե Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել է ընտրել կինոյի, երաժշտության և այլ արվեստի տիրապետող հայաստանցի երիտասարդների՝ տարածաշրջանում մեկ տարի բնակվելու, սովորելու և ստեղծագործելու համար:
Եռօրյա աշխատանքից հետո Ֆրանսիայում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը: Հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար:
Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կարծում է, որ պետք է վերացնել կարճաժամկետ վիզային ռեժիմը Ֆրանսիայի և Հայաստանի միջև:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։