Բաժիններ՝

«Անկեղծ շատ հուզվեցի, հասկանում եմ մարդկանց վիշտը». Լևոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ ելույթներով հանդես եկավ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, որոնց խոսքը խիստ հուզել էր Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

«Ինքս 5 տարի արդեն զավակ ունեմ և պատկերացնում եմ, թե ինչ ծանր է որդի կորցնելու կորուստը, հատկապես նման հանգամանքներում։ Անկեղծ շատ հուզվեցի և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այս դեպքը չի բացահայտվել։ Կիսում եմ այդ մտահոգությունները, զայրույթը, անարդարության զգացողությունները։ Սակայն շատ ծնողների կողմից տեսնում ենք այդ հուզական ֆոնին, որ մեկը պետք է պատասխան տա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա, Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշում է, որ Ռ. Քոչարյանի ընտանիքին պատկանող խանութը ջարդել են, բայց նրանք չեն բողոքել, սակայն իրականում այդ խանութի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ առնչություն չունի։

Ինչ վերաբերում է կաշառքի գործով Դատախազության հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը որդու հաշվեհամարին մեծ գումար է փոխանցել, Լևոն Քոչարյանը նշեց, որ գլխավոր դատախազը դրանով փաստորեն փարատեց այն կասկածները, որ իրենք միլիարդներ ունեն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս