
Կիևում մահացած են գտել «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկին

Կիեւում մեռած են գտել «Ժողովրդական ճակատ» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Տիմչուկին՝ «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին եւ «Գորդոն» հրատարակությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ:
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի տվյալներով՝ հետաքննությունը նախնական կարգով ենթադրում է, որ նա գնդակահարվել է պարգեւ ստացած ատրճանակը մաքրելիս:
«Դմիտրի Տիմչուկը զոհվել է 40 րոպե առաջ: Տանը մաքրում էր զենքը եւ անզգուշությամբ գնդակահարվել է»,-ասել է «Գորդոն»-ի աղբյուրը:
Այնուհետեւ այդ տեղեկատվութէյունը հաստատել է Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Տիմչուկը 45 տարեկան էր: Նա պահեստի փոխգնդապետ էր, զինվորական եւ քաղաքական լրագրող, ժողովրդականություն վայելող բլոգեր: 2014 թվականի գարնանից նա «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողն էր, որը տվյալներ էր հավաքում Դոնբասում մարտական գործողությունների վերաբերյալ: Նաեւ նա ղեկավարում էր
«Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
2018 թվականի նոյեմբերին Տիմչուկը հայտնվել է Ուկրաինայի այն 322 քաղաքացիների թվում, որոնք ենթարկվել են Ռուսաստանի պատժամիջոցներին: