Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:
«Մայիսին, երբ այս փոփոխությունները տեղի ունեցան, ժառանգեցինք բավականին մեծ խնդիրներով համակարգ։ Անելիքները շատ էին, և ոչ ամբողջական ծավալով հասցրեցինք դրանք անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեցին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: Նա հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է:
Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեկտեմբերի 27-ին, 00.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա Հենրի Զելյաին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Երեւանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
ելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:
Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը խնդրում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նախարարությունը փակելուց առաջ ևս մեկ անգամ քննարկել նախարարությունը պահելու տարբերակը:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության մոտ մոր կողմից պոլիէթիլենային տոպրակում լքված երկվորյակ եղբայրները շարունակում են մնալ Գյումրիում:
Լոռեցի հազարավոր փոքրիկներ նվերներ են ստացել Կարապետյանների ընտանիքից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներն առաջիկայում պետք է նախագահ ընտրեն։
Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Արագած, Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհներին և Արագածի տարածաշրջանի Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում: