Ողբերգական վթար Երևանում. կան զոհեր և տուժածներ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus LS 430» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք., ծնված 1968 թ.) ավտոմեքենաները, այնուհետև բախվել արգելապատնեշին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են:
«Lexus LS 430» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:43-ին. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Ուղևորը՝ Է. Բ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Ս. Բ.-ն և Լ. Բ.-ն (ծնված 1970 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ»ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Է. Ք.-ի դին: