«Այո, մեքենան վաղուց բաց է թողնվել, իսկ բեռը մաքսայինի պահեստում է գտնվում: Իրականացվել է բեռի ստուգում, և հիմա վարույթն իրականացնող մարմինը հարցում է արել Պետեկամուտների կոմիտե՝ վճարման ենթակա գումարի չափը որոշելու համար, ու գործն այս փուլում է: ՊԵԿ-ը պետք է պատասխանի, թե մարդիկ որքա՞ն գումար են վճարելու, որպեսզի ստանան իրենց բեռը»:
Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ի վերջո, հարգելի պաշտոնյաներ և տիկնայք, հերիք է ցեխ շպրտեք մամուլի, ԶԼՄ-ների ուղղությամբ, հիշեք ձեր իսկ անցած ճանապարհը, և մի մոռացեք այն, ինչ դուք եք արել ոչ հեռավոր անցյալում, բոլորիս աչքի առաջ է եղել և, բարեբախտաբար, կենդանի են, կան վկաներ ձեր մութ և «պատվիրված» լուրերի, հոդվածների և այլ մանիպուլյատիվ գործողությունների։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիք կատարած այցի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրների:
Հուլիսի 27-ին, ժամը 09:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մայիսյան-Քեթի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաները գլորվել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ս.թ.հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առևանգել է իր դստեր՝ 1991թ.ծնված Ք. Ա-ին:
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
Հուլիսի 26-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում անցկացվում են այրվածքների և ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ:
Հուլիսի 26-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ջրանցքում շուն կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է ria.ru-ն՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով:
Հայաստանի տարածքում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված տարբեր մարզերում հրդեհների դեպքեր են արձանագրվել:
Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը սկսում է գիտակրթական նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքացիների մատուցվող անվճար իրավաբանական խորհրդատվությունների շարք։
2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։
ուլիսի 27-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գողթ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:
Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը:
Հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը Հայ առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, այս տարի նշվում է հուլիսի 28-ին: Սպասված տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու:
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 28-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում, փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:
Մեր զրուցակիցները չնշեցին, թե ի՞նչ գնային առաջարկ կարող էին իրենք ներկայացնել մեր քաղաքացիներին Եգիպտոսից փոխադրելու համար, սակայն 168.am-ի հավաստի տեղեկություններով` տեղական ավիափոխադրողները մեկ չվերթի համար մոտ 3 անգամ ավելի էժան գնային առաջարկ կներկայացնեին:
Հունիսի 3-ին հաղորդվել էր 68-ամյա մի կնոջ բանկային քարտից կանխիկացնելու միջոցով գումար գողանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող ուժային եռամարտի առաջնությանը։ Դավիթ Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնելու նպատակով հուլիսի 22-25-ը այցելել է Ամման։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:
Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝ նախապես սահմանված կառուցվածքով:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, հուլիսի 26-ին, կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն: