Բաժիններ՝

Սպիտակի ոլորաններում վթար տեղի է ունեցել

Հուլիսի 26-ին, ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Գ.Մ.-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել  Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031