Բաժիններ՝

ՀՀ-ում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի բազայում ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ են

Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում անցկացվում են այրվածքների և ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ: «Կամխուդ» և «Ալագյազ»  զորավարժարաններում միջոցառումներն իրականացվում են մոտոհրաձգային վաշտերի հերթական պատրաստության շրջանակներում:

Տեղակայված են արևից պաշտպանվելու հարմարանքներ, որոնք կահավորված են հանգստի համար նախատեսված պայմաններով, առկա է դեղորայքի և եռացրած ջրի անհրաժեշտ պաշար:

Ծառայության ժամերում ընթացակարգային փոփոխություններ են մտցվել՝ ցերեկային մարտական հերթապահության պարապմունքներն իրականացվում են մինչև ժամը 11:00-ն և 17:00-ից հետո: Բաց տարածքներում հերթապահության ժամանակահատվածը կրճատվել է մեկ ժամով: Նախաճաշին և ընթրիքին մատուցվող կերակուրների մեջ բարձրացվել է կալորիականությունը: Յուրաքանչյուր զինծառայող ապահովված է արևապաշտպան ակնոցով, անձնական ջրի տարայով և ամառային թեթև համազգեստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031