ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավոք, առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պեւորոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Մեկ անգամ նայելն է ճիշտ… Մոնթե նշանակում է բարձր, բարձրանալ»։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 13-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ընտանիքի հարցերով կոմիտեն կարծում է, որ ամուսինների բաժանումը հոգեբանական անհամատեղելիության հետևանք է:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:
ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձում է ամբողջ բնապահպանական քաղաքականությունը վերափոխել և փոխհատուցման սկզբունքից անցնել կանխարգելման սկզբունքի:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում։
168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմում թիրախավորվածները, մասնավորապես, վարչության պետերն են համարվում: Նախարարը դժգոհ է նրանց աշխատանքի որակից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիր է դրել հնարավորինս շուտ և, ինչպես ասում են՝ «պագալովնի» ազատվել բոլոր պետերից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ամենակարճ ժամկետում հասնել երեխաների ֆիզիկական պատիժներն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունմանը:
Գյումրու ավագանին մարտի 12-ի նիստի ժամանակ հաստատեց Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի եւ «Տրիպլ-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կնքված համագործակցության պայմանագիրը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին:
«Ես չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կգնա նման քայլի»:
Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։
Մեր հավաստի աղբյուրները քիչ առաջ տեղեկացրեցին, սակայն, որ որքան էլ Պաշտպանության նախարարությունից, վարժարանից և Պետական գույքի կառավարման վարչությունից հերքման փորձեր են կատարում կամ ասում են, թե տեղյակ չեն, այնումենայնիվ, իրականում Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը փորձում են վաճառել։
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալված Գյումրիի բնակիչը կալանավորվել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կարապետյանի ծառայակիցը:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Այն վաղը՝ մարտի 13-ին, կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:
«Սա կրթօջախ է, երեխաները նորմալ դասի են գալիս, ուսուցչական կոլեկտիվը նորմալ աշխատում է, ինչի՞ մասին է խոսքը: Ոչ մի գույք չի օտարվել: Ո՞նց եք պատկերացնում՝ կրթօջախի գույքը օտարվի, բա երեխեքը ո՞նց են դաս անելու»,- զարմացած նշեց փոխտնօրենը:
Օրեր առաջ տեսանյութ էինք հրապարակել, որտեղ երևացող երիտասարդը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, որոնվում էր համալսարանի ղեկավար անձանց կաշառք առաջարկելու համար:
«Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը»:
Մարտի 11-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ուզում են լինգով կոտրել Էրեբունու փողոցի 33 շենքի մոտ տեղադրված «Իզի Փեյ» ապարատը:
Մարտի 10-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մարտի 11-ին և 12-ին 3-րդ զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են կապի համակարգի պահանջների արդյունավետության բարձրացման վարժանքներ: