Բաժիններ՝

«Կառավարությունը բարձունք է հանձնում». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը բարձունք է հանձնում. Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի:

Չէի հավատում, քանի որ աղբյուրը Պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:

Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է…

Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն…

Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից:

Մոնթե` ճանապարհ դեպի բարձունք…»:

https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/posts/269810683934311?__xts__[0]=68.ARBJ_onT5d6SW4EJNFl01K83qQaUso1Ep7C0aQy0TSidd4jQTe1vk1nHo8CuhcAmOL_PzcS-wGqc6wcC3Uj0Gp0UTX8Sg283gR25GBd_3Vqn_lJQxos-8cq2h-4f595nFXHFxum-WpprO2F3_rA8zfYewZuwlXyjI4I62xgdyQK159JIoqR0yoqU0edwzGIeun3cqKMUdHQa5l1voQYB0IUwEfZdaCZP3_PBJVlYYelUwC6ARPzjhH4fikLGGmuRXCC6cPZNlDXis5vK2LHjRFnw7lTOVeQQWgAUGPOFgpFP7szBVo917PHgHln9R5zd3mFOHOTIQGClUQ_gwqUUUqI&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս