Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
«Վերջին տարիներին իշխանությունների կողմից երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացնելուց բացի, տեղի ունեցավ նաև գյուղոլորտի մասնագետների կադրային ջարդ»:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինքնասպանությունների թվաքանակն ԱՄՆ-ի զինված ուժերի գործող զորամասերում 2018 թվականին հասել է ռեկորդային մակարդակի. իրենց կյանքին վերջ են տվել 325 զինծառայողներ:
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի վարչապետները երկկողմ համագործակցության համար երկրների միջև հեռավորությունը խոչընդոտ չեն համարում:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է։ Ամենեւին անսպասելի եւ զարմանալի չէր, որովհետեւ համոզված էի, որ երիտասարդի «տղամարդկային» եւ մարդկային արժեքների համախումբը հանգեցնելու է ինձ այսքան էժան պատասխանելուն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Բաղրամյան 26 հասցեում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և նրա տիկնոջ՝ Հո Չինի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 04:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:16-ին, մարվել՝ 05:32-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 110 քմ):
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում զինկոմիսարիատներ չներկայացածները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Սեպտեմբերի 27-ին ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքրի վերաբերյալ:
Արմավիրի մարզում ցանկալի տարբերակով հարց լուծելու հույսը, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, նախկին մարզպետներից «ժառանգություն» մնացած խորհրդականը, մշակույթի և կրթության վարչության պետն ու ՀՀԿ-ն ոչ հեռավոր անցյալում լքած Կրթության վարչության պետի կողմից հովանավորվող «տնօրենացուներն» են:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանալի, անցագրային և բանկային քարտեր:
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Այսօր տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսը։ Այն ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի։ Հիմնադրամն իրականացնելու է նախագծեր և դրամաշնորհային ծրագրեր արվեստի, մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ Եր.Քոչարի փողոցից 39-ամյա տղամարդուն բերման են ենթարկել Էրեբունու բաժին: Նա ձերբակալվել է: