Ուժեղ քամու հետևանքով Երևանի Արամի փողոցում սեպտեմբերի 28-ին ծառից մի մեծ հատված պոկվել է և ընկել փողոցում կայանած ավտոմեքենաների վրա:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Մասիս քաղաքում անտանելի գարշահոտությունը սկսվել է նորից: Այն լցրել է ամբողջ քաղաքը` ծայրամասերից մինչև կենտրոն: Առավոտյան ու ցերեկը հոտը տանելի է, այն ուժգնանում է հատկապես երեկոյան:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում այսօր ցուցադրական վարժանքներ են կազմակերպվել սակրավոր պահեստազորայինների ներգրավմամբ:
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում դարերի լռությունից հետո առաջին անգամ հավատավորների առջեւ դռները բացեց իր վեհաշուք տեսքի մեջ վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։
1-ին զորամիավորման ստորաբաժանումներում, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ:
5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:
Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում էր: Ֆեյսբուքյան լայվի վերնագրում նշված էր, որ այցը չնախատեսված էր, չնայած դրան, բոլորը զինվորական համազգեստներով էին: Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը քաղաքում զբոսնում էր վարչապետի հետ և նրան ներկայացնում, թե ինչ աշխատանքներ են իրականացվում:
Կյանքի 85-րդ տարում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենկոմ թատրոնի գեղարվեստական ռեժիսոր Մարկ Զախարովը։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր։
Սեպտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Փաստաբան Վահե Եփրիկյանն այսօր ֆեյբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչ միջադեպ է երեկ տեղի ունեցել դատավոր Աննա Դանիբեկյանի հե :
ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Կարելի է այս ցանկը երկար շարունակել, հիշեցնել, թե ինչեր էր կատարվում ՀՀ ԱԺ պատգամավորների տների առաջ, սոցցանցերում նրանց/մեր/ երեխաներին/ ինչպիսի բարոյահոգեբանական ճնշումների էին ենթարկում եւ այդ ժամանակ բոլորը լուռ էին, այո, հորթային հրճվանքով դիտում էին Նիկոլի եւ նրա քալիստների վայրագությունները, ատելության եւ դաժանության շքերթը, սրանց մասին պարզապես հիշեցնում եմ, եւ այսօր, այո, ստացվեց ՝«ինչ ցանես, այն կհնձես» ժողովրդական խոսքի իրականացումը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդին։
ՄԱԿ կենտրոնակայանում սեպտեբերի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր: