
62-ամյա կինը երթուղայինում դրամապանակ էր գողացել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանալի, անցագրային և բանկային քարտեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 62-ամյա մի կին, որը ժամը 22.50-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: